211652_close_icon
views-count8668 դիտում article-date 21:24 03-01-2022

Միջուկային 5 տերություններ համատեղ հայտարարել են ատոմային զենքի կիրառման անթույլատրելիության մասին

Միջուկային 5 գերտերություններ՝ ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ հայտարարություն են տարածել, ուր նշված է, որ իրենց առաջնահերթ պատասխանատվությունն են համարում ատոմային զենք ունեցող երկրների միջև պատերազմի անթույլատրելիությունն ու ռազմավարական ռիսկերի նվազեցումը։ Գրում է Reuters-ը։

«Մենք հայտարարում ենք, որ ատոմային պատերազմում չեն կարող հաղթողներ լինել և այն երբեք չպետք է տեղի ունենա»,- ըստ Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության, հայտարարել են հինգ երկրները, նշելով, որ իրենց միջուկային զենքերը չպետք է ուղղված լինեն միմյանց, ինչպես նաև այլ երկրների դեմ։

Նրանք նաև ընդգծել են, որ քանի դեռ միջուկային սպառազինությունները շարունակում են գոյություն ունենալ, նրանք պետք է ծառայեն պաշտպանական նպատակների՝ ագրեսիան զսպելու ու պատերազմները կանխելու համար։ Համատեղ հայտարարությունում 5 երկրները իրենց հավատարմությունն են հայտնել միջուկային զենքի չտարածման պայմանագրին։

Նմանատիպ նյութեր