211652_close_icon
views-count373 դիտում article-date 11:42 22-07-2026

Շրջանառության մեջ կդրվի նամականիշ՝ նվիրված Նիկիտա Սիմոնյանի ծննդյան հարյուրամյակ թեմային

2026 թվականի հուլիսի 22-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՀայՓոստ»-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ անվանի ֆուտբոլիստ, մարզիչ Նիկիտա Սիմոնյանը (1926-2025թթ.)՝ «Արարատ» ֆուտբոլային թիմի լուսանկարի խորապատկերին:

Նամականիշի վրա առկա են նաև «100 ԱՄՅԱԿ» և «ՆԻԿԻՏԱ (ՄԿՐՏԻՉ) ՍԻՄՈՆՅԱՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 22 հուլիսի 2026թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի

Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա

Չափսերը` 40,0 x 40,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 8 հ.

Տպաքանակը՝ 10 000 հ. ։

Նմանատիպ նյութեր