Մարվել և շրջանառության մեջ է դրվել 2 նամականիշ` նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակը» թեմային
Նոյեմբերի 6-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ` նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:
Նամականիշերի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, ՀՀ ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
170 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Զարդարյանի «Գարուն» կտավը, իսկ 230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է Հովհաննես Զարդարյանի լուսանկարը՝ իր «Ձմեռային բնանկար» կտավի խորապատկերին:
Նամականիշերը տպագրված են Կանադայի «Lowe Martin Group» տպագրատանը` յուրաքանչյուրը 30.000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը: