Թուրքիան դարձել է ԱՍԵԱՆ-ի 12-րդ երկխոսության գործընկերը, իսկ Գերմանիան և Կատարն ստացել են ոլորտային գործընկերոջ կարգավիճակ
Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան (ԱՍԵԱՆ) Թուրքիային պաշտոնապես ընդունել է որպես իր 12-րդ երկխոսության գործընկեր, իսկ Գերմանիային ու Կատարին շնորհել է ոլորտային երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։
Ֆիլիպինների արտաքին գործերի նախարարի տեղակալ և ասոցիացիայի արտգործնախարարների 59-րդ հանդիպման նախագահ Թերեզա Լազարոն հայտարարել է, որ այս որոշումները արտացոլում են կառույցի նկատմամբ պահպանվող միջազգային վստահությունը և համապատասխանեցված են «Ասոցիացիայի համայնքի տեսլականը 2045» զարգացման հայեցակարգին։
Գերմանիան նոր կարգավիճակ է ստացել ասոցիացիային ցուցաբերած բազմամյա աջակցության և տարածաշրջանային համայնքի ամրապնդմանը հետագայում ևս աջակցելու պատրաստակամության գնահատման համար։
Կատարի հայտը հաստատվել է դիվանագիտության, զարգացման, հումանիտար աջակցության, կրթության, ինչպես նաև տրանսպորտային ու լոգիստիկ կապվածության ոլորտներում կառույցի հետ աճող համագործակցության շնորհիվ, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայում Բարեկամության և համագործակցության պայմանագրին այդ երկրի միանալու կապակցությամբ։
«Այս քայլերը վկայում են ասոցիացիայի նկատմամբ մեր գործընկերների անշեղ վստահության մասին»,- լիագումար նիստի արդյունքներով ընդգծել է Լազարոն։
Բացի այդ, արտգործնախարարները հայտարարություն են ընդունել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի էսկալացիայի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության կապակցությամբ՝ վերահաստատելով տարածաշրջանային խաղաղության և կայունության վերաբերյալ ասոցիացիայի անփոփոխ դիրքորոշումը։