211652_close_icon
views-count430 դիտում article-date 22:15 16-07-2026

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ

Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը հուլիսի 16-ին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը տիկին Ռենո-Բասոյին փոխանցել է ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նիստին (COP17)։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և EBRD-ի միջև ձևավորված երկարամյա գործընկերությունը և անդրադարձել առաջնահերթ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Նմանատիպ նյութեր