211652_close_icon
views-count2434 դիտում article-date 14:50 16-07-2026

«Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, կարծում եմ՝ դեռևս շարունակելու է գործել որպես մարզման կենտրոն. Տիգրան Ավինյան

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Շենքը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա, կառուցված է խախտումներով, կողմերից մեկը՝ Երևանի քաղաքապետարանը խզել է պայմանագիրն ու շենքը ամբողջությամբ անցել է քաղաքապետարանին»,- ասել է նա։

Ավինյանը նշել է, որ առաջիկայում այս մասին հայտարարությամբ հանդես կգան։

«Այնտեղ մարզվողների իրավունքները պետք է պաշտպանվեն, կարծում եմ՝ շարունակելու է դեռևս գործել որպես մարզման կենտրոն՝ որոշակի սոցիալական կոմպոնենտներ հաշվի առնելով»,- ասել է Ավինյանը։

Նմանատիպ նյութեր