211652_close_icon
views-count11928 դիտում article-date 17:52 31-10-2016

Նախագահը ներկա է գտնվել «Մուլտի ուելնես կենտրոն»-ի բացման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Մուլտի ուելնես կենտրոն» սպորտային համալիրի բացման արարողությանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, համալիրի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի, համալիրի ղեկավարության և բացման կապակցությամբ համալիրում գտնվող բազմաթիվ հյուրերի հետ միասին Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել առողջ ապրելակերպին միտված սպորտային ժամանակակից սարքավորումներով հագեցած նորակառույց համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված շուրջ 200 աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր