211652_close_icon
views-count322 դիտում article-date 23:15 13-07-2026

Իտալիայի յոթ քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել

Իտալիայի առողջապահության նախարարությունը եղանակային վտանգավորության ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարել յոթ քաղաքներում, ներառյալ Հռոմը՝ չորեքշաբթի օրն այնտեղ սպասվող շոգի նոր ալիքի պատճառով: Ծանուցումը զետեղված է գերատեսչության կայքում:

Ընդ որում, Ֆլորենցիայում և Պերուջայում «կարմիր» նախազգուշացումը գործում է արդեն երկուշաբթի օրվանից։
Օդերևութաբանները նշում են, որ տապի ներկայիս ալիքը առաջացել է աֆրիկյան անտիցիկլոնի հետևանքով, որը տեղաշարժվել է դեպի արևելք և այս անգամ ամբողջությամբ ծածկել է Ապենինյան թերակղզին։ Նրանց կանխատեսումներով՝ Իտալիայի կենտրոնական ու հարավային շրջաններում, ինչպես նաև Սարդինիայում ջերմաստիճանը կբարձրանա մինչև 39-41 աստիճան: Ֆլորենցիայում սպասվում է մինչև 39 աստիճան, Հռոմում՝ մինչև 38:

Ուժեղ շոգի կապակցությամբ օդերևութաբանները կոչ են անում պահպանել բոլոր նախազգուշական միջոցները, ինչն առանձնապես վերաբերում է երեխաներին և տարեցներին: Նրանց խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում մնալ տանը, շատ ջուր խմել և սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Նմանատիպ նյութեր