Մոսկվայում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով վտանգավորության «դեղին մակարդակ» է հայտարարվել
Մոսկվայում և Մերձմոսկվայում վատ եղանակային պայմանների պատճառով հայտարարվել է վտանգավորության դեղին մակարդակ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Այս մակարդակը համարվում է միջինը վտանգավորության սանդղակում և խորհրդանշում է վտանգի առկայություն, այս դեպքում խոսքը վերաբերում է ուժգին քամուն, թաց ձյան և անձրևի տեղումներին, ինչպես նաև մերկասառույցին:
Վտանգավորության դեղին մակարդակ է հայտարարվել նաև Կոստրոմայի, Օրլովի, Տամբովի, Բրյանսկի, Տուլայի մարզերում: