211652_close_icon
views-count3634 դիտում article-date 08:44 09-07-2026

Արտառոց դեպք՝ Բյուրեղավանում․ քաղաքացին, ով հայտնում է, որ ինքը Ֆիդել Կաստրոն է, բարձրացել է շշերի գործարանի տարածքում գտնվող մոտ 70 մետր բարձրությամբ աշտարակի վրա և սպառնում է ցած նետվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 9-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է Բյուրեղավան քաղաքի շշերի գործարանի տարածքում գտնվող երկաթբետոնե աշտարակի (խողովակի) վրա՝ մոտ 70 մետր բարձրություն ունեցող և սպառնում է ցած նետվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ վարչության պետ Գևորգ Սեդրակյանի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Հովհաննես Աբգարյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Մի տղամարդ բարձրացել է աշտարակի ամենավերին հատվածը և սպառնում է ցած նետվել։

Այս պահին նրա հետ ոստիկաններն ու փրկարարները բանակցություններ են վարում, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին և անվտանգ իջնի։

Քաղաքացին հայտնում է, որ ինքը Ֆիդել Կաստրոն է, սակայն չի նշում, թե ինչ պատճառով է փորձում դիմել այդ քայլին։

Համայնքային ոստիկանները պարզում են նրա ինքնությունը։

Դեպքի վայրում հերթապահում է նաև շտապօգնության բժիշկների խումբը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր