211652_close_icon
views-count373 դիտում article-date 11:12 05-07-2026

Ես ճիշտ եմ արել, որ քո կողմից արված առաջարկները մերժել եմ տարիներ առաջ, այժմ էլ ես քեզ և քո ղեկավարած պետությունում առկա մաֆիան եմ մերժում. Զարուհի Փոստանջյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Բարև, Նիկոլ, 2017 թվականից հետո ես ու դու շփվել ենք միայն հեռակա կարգով։ Դու եղել ես ինձ դատի տվող հայցվոր, ես՝ պատասխանող․ դու եղել ես իբրև իմ գործողություններից/անգործությունից տուժող, իսկ ես՝ մեղադրյալ։ Դու եղել ես ինձնից գումար պահանջող, իսկ ես՝ մերժող:

Նիկոլ, ես քեզ ու քո տեսակը չափազանց լավ եմ ճանաչում։ Հենց այդ տեսակիդ ճանաչելով է, որ ժամանակին մերժել եմ քեզ հետ որևէ համագործակցություն։ Դու արդեն ութ տարի է՝ ոչ բարով զբաղեցնում ես Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը։ Այս ամբողջ տարիների ընթացքում ես երբեք քեզ պաշտոնապես չեմ դիմել։ Չեմ դիմել, որովհետև հաստատապես գիտեի քո իշխանության գալու, քեզ իշխանության բերելու բուն առաքելությունը։ Այդ առաքելությունը ոչ մի աղերս չուներ այն օրակարգի հետ, որն իմն էր: Ես նաև անիմաստ ու ավելորդ եմ համարել քեզ հետ որևէ երկխոսություն ծավալելը՝ լավ ճանաչելով քո որակը։

 

Նմանատիպ նյութեր