Ապարանում քաղաքապետի գլխավորությամբ լուծվում է նաև ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրը․ սկսվել են նշանների տեղադրման ու գծանշման աշխատանքները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային երթևեկության անվտանգության պահպանման կարևոր հանգամանքներից են նաև ճանապարհային նշանների և գծանշումների լինելը ճանապարհի երթևեկելի գոտում։
Այն, որ վերջին տարիներին Ապարան քաղաքում օր օրի նաև ճանապարհներն են բերվում միջազգային ստանդարտներին, ակնհայտ է։
Այս օրերին Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը իր աշխատակազմի հետ նաև թիվ 1 խնդիր է դրել, որ Ապարանում ճանապարհային երթևեկության համար անհրաժեշտ գծանշումներն ու ցուցանակները պարտադիր պետք է տեղադրվեն, ինչը այս օրերին քաղաքպետի գլխավորությամբ արդեն կյանքի է կոչվել։
Այսօր՝ օգոստոսի 21-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Nairi Torisyan» ՍՊԸ-ն սկսել է Ապարանում ցուցանակների տեղադրման ու գծանշման աշխատանքները, ինչը ավելի է երթևեկությունը անվտանգ դարձնում և, ամենակարևորը, ոչ միայն Ապարան քաղաքի գլխավոր փողոցներում, այլ նաև բակային ու վարչական բնակավայրերում են նույն աշխատանքները իրականացվում։
ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի Ապարանցիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Քաղաքապետ ունենք՝ աշխարհը չունի։
Քաղաքապետ ունենք, ով օրվա 24 ժամը զբաղված է Ապարան խոշորացված համայնքը իր՝ վարչական բնակավայրերով զարգացնելու, բարեկարգելու, խաղահրապարակներ, այդ թվում մարզական, և կանաչ գոտիներ ավելացնելու ուղղությամբ։
Քաղաքապետի մտահղացմամբ նաև քաղաքի արտաքին տեսքն է կարգի բերվել։
Գիշերային ժամերին Ապարանով անցնելիս կարող է մտածես, որ գտնվում ես Շվեյցարիայում։ Նույնիսկ մայթերն են կարգի բերվել։ Հաշմանդամության խնդիրներ ունեցողների համար ստեղծվում են հատուկ թեքահարթակներ, որպեսզի նրանք կարողանան անվտանգ օգտվել։
Էնպես որ կուզենայինք, որ Հայաստանի բոլոր քաղաքները մեր Ապարան քաղաքի նման բարեկարգվեին»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։