211652_close_icon
views-count442 դիտում article-date 22:31 01-07-2026

Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը

Իռլանդիան այսօրվանից՝ հուլիսի 1-ից, վեց ամսով ստանձնել է Եվրոպական միության խորհրդի ռոտացիոն նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ այս առիթով Դուբլինում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը հայտարարել է, որ նախագահության ընթացքում երկիրը պարտավորվում է աշխատել «Մեկ Եվրոպա, մեկ շուկա» ճանապարհային քարտեզի իրականացման վրա:
 
Միխոլ Մարտինը հավելել է, որ Իռլանդիան իր նախագահության ընթացքում կկենտրոնանա Ուկրաինային աջակցության վրա: Նա ընդգծել է նաև Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը, որի կարևոր մաս են պատժամիջոցները:

Նմանատիպ նյութեր