211652_close_icon
views-count301 դիտում article-date 16:36 29-06-2026

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Թուրքիա

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը և ներքին գործերի ու միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրունները հունիսի 29-30-ը պաշտոնական այցով կգտնվեն Թուրքիայում։ Այս մասին նշվում է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության տարածած մամլո հաղորդագրության մեջ։

Նախատեսված են Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Նշվում է, որ այցը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որը կանցկացվի Անկարայում հուլիսի 7-8-ը։

«Այցը հնարավորություն կտա վերանայել ԵՄ-Թուրքիա հարաբերությունները՝ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության թեկնածու երկրի և ՆԱՏՕ-ի դաշնակցի կարգավիճակի պայմաններում, քննարկել աճող աշխարհաքաղաքական անկայունության իրավիճակում կողմերի առջև ծառացած ընդհանուր մարտահրավերները և համագործակցության նոր ուղղությունները», – ասված է հայտարարության մեջ։

Ըստ թուրքական լրատվականների՝ սա Կայա Կալասի երկրորդ պաշտոնական այցն է Թուրքիա։

Նմանատիպ նյութեր