2018 դիտում
09:06 15-02-2014
Բարձրաստիճան պաշտոնյաները «հերթափոխով» կայցելեն տարբեր զորամասեր․ ՀԺ
«Հայկական ժամանակ»֊ը գրում է․ ««Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, իշխանության ամենավերին օղակից տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հրահանգ է իջեցվել՝ «հերթափոխով» այցելել տարբեր զորամասեր՝ զինվորների մարտական ոգին բարձրացնելու նպատակով։
Դա թերևս կարող է կապված լինել շփման գծում վերջին շրջանում արձանագրվող լարվածության հետ։
Ընդամենը 2 օր առաջ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր Աժ պաշտպանության հանձնաժողովի անդամների հետ այցելել Տավուշի մարզի զորամասերից մեկը, որտեղ սպայական անձնակազմին և զինվորներին վստահեցրել էր, թե երկրի նախագահը, Աժ-ն և կառավարությունը կարևորում են սահմանապահ զինվորների խնդիրները և նվերներ էր հանձնել։
Մեկ օր առաջ էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր բանակի ղեկավար կազմի հետ խորհրդակցություն անցկացրել՝ քննարկելով մարտական գործողությունների վարման, հեռահար միջոցների կիրառման խնդիրները»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3747 դիտում
22:52 08-04-2019
Երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները մայիսին կայցելեն զորամասեր. Քաղաքապետարան
1296 դիտում
21:53 28-02-2014
Ինչպես են բարձրաստիճան պաշտոնյաները լրացնում հայտարարագրերը. Սուր անկյուն. տեսանյութ
Այս բաժնից
1150 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4639 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած