211652_close_icon
views-count367 դիտում article-date 22:00 24-06-2026

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է ՆԱՏՕ-ի արդիականացման և դաշինքի եվրոպական ուղղվածությունն ամրապնդելու ծրագրերի մասին։

«Մենք ցանկանում ենք թարմացնել դաշինքը, մենք ամրապնդում ենք դրա եվրոպական չափումը», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Մերցն ասել է Բեռլինում E5-ի (Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան և Ֆրանսիա) առաջնորդների միջև բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ սա այն է, ինչի մասին համաձայնության են եկել ՆԱՏՕ-ի անդամները Հաագայի գագաթնաժողովում։«Մենք մեր պաշտպանական ծախսերը մեծացնում ենք մինչև 3.5 տոկոս:

Գերմանիայի կառավարությունը մտադիր է հասնել այս նպատակին մինչև 2029 թվականը», – շեշտել է կանցլերը։

Նմանատիպ նյութեր