211652_close_icon
views-count367 դիտում article-date 20:00 09-06-2026

Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է

Հակակոռուպցիոն դատարանը վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ստացել է խուզարկության մոտ 400 միջնորդություն, ինչպես նաև՝ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ 160-ից ավել միջնորդություն։ Այս մասին տեղեկացնում է Դատական իշխանությունը:

«Խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունների մոտ 10%-ն է մերժվել, ինչը նշանակում է, որ մամուլում տարածվող տեղեկատվությունը խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունների մեծ մասը դատարանի կողմից մերժելու մասին իրականությանը չեն համապատասխանում։

Միջնորդությունները վերաբերել են ենթադրյալ կաշառք տալ-ստանալուն, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն։

Այս պահին դատարանում առկա են միջնորդություններ, որոնք դեռ քննարկման փուլում են»,- ասված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր