211652_close_icon
views-count781 դիտում article-date 23:11 08-06-2026

«Ինտերը» համաձայնության է հասել Մխիթարյանի հետ

Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերը» համաձայնության է հասել Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ մեկ տարով համագործակցությունը երկարաձգելու հարցում, հաղորդում է x.com/FabrizioRomano-ն։

Նոր պայմանագրով 37-ամյա կիսապաշտպանի աշխատավարձը կնվազի։

Ավարտված ակումբային մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 39 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Նմանատիպ նյութեր