211652_close_icon
views-count379 դիտում article-date 15:37 04-06-2026

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Վայրկյաններ առաջ ձեր աչքի առջև ստորագրեցի TRIPP-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը:

Հիշում եք՝ օրեր առաջ այն նախաստորագրվել էր իմ և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից:

Հիմա պետքարտուղար Ռուբիոն իր ստորագրություններն է դրել համաձայնագրի տակ, և առաքվել է փաստաթուղթը Հայաստան: Այժմ ես էլ հայկական կողմի ստորագրությունները դրեցի: Սրանով հեռավար ստորագրման գործընթացն ավարտված է, և համաձայնագիրը պատրաստ է վավերացման»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք՝ այն նախաստորագրվել էր մայիսի 26-ին, երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանում էր: 

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի տեքստը: 

Նմանատիպ նյութեր