Ի՞նչ պետք է անի հարկ վճարողը շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելիս. ՊԵԿ
ՊԵԿ–ը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է, թե ի՞նչ պետք է անի հարկ վճարողը տարվա ընթացքում շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելիս։
Տեսանյութում ասվում է. «Եթե հարկ վճարողը տարվա ընթացքում շրջանառության հարկի համակարգից անցում է կատարում հարկման ընդհանուր համակարգ, կարո՞ղ է հաշվանցել շրջանառության հարկ վճարող համարվելու ընթացքում ունեցած ձեռքբերումների ավելացված արժեքի հարկի գումարները։
Հարգելի հարկ վճարող, եթե հարկային տարվա ընթացքում որևէ պահի դրությամբ դադարում եք համարվել շրջանառության հարկ վճարող և անցում եք կատարում հարկման ընդհանուր համակարգ, ապա ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու դեպքում կարող եք կատարել շրջանառության հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում չհաշվանցված ավելացված արժեքի հարկի գումարների վերաձևակերպումներ օրենսգրքի 73-րդ հոդվածի չորրորդ մասի համաձայն։
Սակայն կարևոր է իմանալ, որ ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու դեպքում ԱԱՀ գումարների հաշվանցումներ կարող եք իրականացնել միայն այն դեպքում, եթե չհաշվանցված ավելացված արժեքի հարկի գումարները վերագրվում են ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանի ԱԱՀ-ով հարկվող գործարքներին։
Անհրաժեշտ է հիշել, որ շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում և ԱԱՀ վճարող համարվելու դեպքում անհրաժեշտ է էլեկտրոնային տարբերակով հարկային մարմին ներկայացնել, որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու և որպես ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն»։
Մանրամասները՝ տեսանյութում: