211652_close_icon
views-count322 դիտում article-date 19:16 31-05-2026

Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե Հայաստա՞ն, հունիսի 7-ին մենք ընտրություն են կատարելու այս չորս սցենարների միջև. Արմեն Աշոտյան

Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե Հայաստա՞ն, հունիսի 7-ին մենք ընտրություն են կատարելու այս չորս սցենարների միջև. Արմեն ԱշոտյանՔաղաքականություն

Տյումե՞ն, Կիլիկիա՞, list. am՞ թե Հայաստա՞ն։ Հունիսի 7-ին մենք ընտրություն են կատարելու այս չորս սցենարների միջև։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Եվ այդ ընտրությունը լինելու է ճակատագրական եվ երկարաժամկետ։ Երկար կարելի էր գրել, բայց կարճ ասեմ:

Մենք ազգովի ունենք ընդամենը 4 սցենար:

1. «Տյումեն» - կամ մարդա մի տեղ գաղթելու ենք, անհույս ապագայի կամ սոցիալական պատճառնեռով, ու ժամանակի մեջ կորենք անհետ:

2. «Կիլիկիա» - կամ գաղթելով, կուտակվելու ենք այլ վայրում՝ Հայաստան վերակերտելու բուռն ցանկությամբ ու... հետո կորենք:

3. «list.am» - կամ սեփական երկրում տնվոր ենք մնալու, վճարելով թուրքի գեոպոլիտիկ "կոմունալները" ու էլի կորենք։

4. ՀԱՅԱՍՏԱՆ - կամ տեր ենք լինելու մեր երկրին:

Հիշեք, որ ընտրելու եք նաև ձեր դեռևս չծնված երեխաների և թոռների փոխարեն և համար։

Գնա’, որ գնա’ն»։ 

Նմանատիպ նյութեր