211652_close_icon
views-count3448 դիտում article-date 22:43 30-05-2026

Վարդան Ղուկասյանը մեկուսարանից կոչ է արել գյումրեցիներին ընտրել «Ուժեղ Հայաստանին»

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կոչ է արել առաջիկա ընտրություններին ընտրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։

«Եկել է ժամանակը, որ Սուրբ Կոնստանդիանոսի տեսիլքը ի կատարածվի: Սա է մեր ընտրությունը այս ճակատագրական պահին՝ կամ դառնալ թուրքահպատակ, կամ փրկել հայոց ինքնությունը: Կներե՞ն մեզ մեր թոռները, թե՞ կանիծեն: Այսինքն` կամ վահանով, կամ վահանի վրա: Նրանք, որ ինձ հավատում են և գիտեն, որ պաշտոնն ու փողը ինձ համար միևնույնն են, այսօր թող իմանան նաև, որ իմ ամենաթանկ ազատությունս ես զոհաբերել եմ հանուն երկրիս ազատությանը: Ուրեմն լսեք ինձ՝ ոտքի կանգնեք ու գնացեք ընտրությանը՝ հանուն ձեր զավակների հայ մնալուն, հանուն ուժեղ Հայաստանի՝ մեր ազգի բարերար Սամվել Կարապետյանի հետ»,– նշել է նա:

 Նշենք, որ այսօր կուսակցությունը քարոզարշավ էր անում հենց Գյումրիում, իսկ Ղուկասյանն այս պահին գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։

 

Նմանատիպ նյութեր