Վարդևան Գրիգորյանը գյումրեցիներին զսպվածության կոչ է արել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանը երեկ կոչով դիմել է գյումրեցիներին զսպվածություն ցուցաբերել, թոթափել լարվածությունը, քանի որ հոկտեմբերի 2-ին հաջորդելու է ամսի 3-ը և իրենք բոլորով շարունակելու են ապրել Գյումրիում։
Մինչդեռ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ խոստացել է Վարդևան Գրիգորյանի վերաբերյալ հայտնի պաստառը «անձամբ է ուտեցնելու պաստառի հեղինակների պապաներին»։ Սա, տիկին Զոհրաբյանը խոստացել է անել ընտրություններից հետո»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]