211652_close_icon
views-count292 դիտում article-date 12:56 29-05-2026

Խաղաղությունից խոսելու իրավունք չունեք, քանի որ Բաքվում են հայ գերիները․ Արեգա Հովսեփյան

Հրազդանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Արեգա Հովսեփյանը նշեց, որ այսօր իշխանությունները բեմից խոսում էին հայրենիքից, բանակից ու արժանապատվությունից։

«Դուք դրա իրավունքը չունեք, քանի դեռ Բաքվում են հայ գերիները, քանի դեռ օկուպացված են ՀՀ տարածքները։ Քանի դեռ այս ամենը չի վերականգնվել, դուք անվտանգությունից, խաղաղությունից խոսելու իրավունք չունեք։ Եվ այս ամենը կարող է վերականգնվել միայն այն ժամանակ, երբ պարտված, երեք պատերազմ բերած ղեկավարը հեռանա»,- ասաց Արեգա Հովսեփյանը։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր