211652_close_icon
views-count337 դիտում article-date 13:34 29-05-2026

Շանտաժի մթնոլորտով փորձում են մարդկանց հետ պահել ուժեղ Հայաստան ունենալու գաղափարից․ Էդգար Ղազարյան

8 տարի առաջ մարդիկ փոփոխություն, խաղաղություն, համերաշխություն ու արդարություն էին ուզում։ Բայց ի՞նչ ստացան նրանք այս 8 տարիների ընթացքում՝ ստացան պատերազմ, կորուստներ՝ մարդկային, տարածքային, նյութական։ Այս մասին Հրազդանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Էդգար Ղազարյաննը։

«Այսօր հայրենիքի գողերն ու դավաճաններն ուրանում են հերոսների զոհողությունը, նրանց զոհողության վայրը մեր հայրենիքը չեն ուզում համարել։ Սա չի ներվելու։ Եվ հիմա փորձում են վախի, շանտաժի, ատելության մթնոլորտով մարդկանց հետ պահել ուժեղ Հայաստան ունենալու իրենց գաղափարից։ Դա չի հաջողվելու․․․ Դուք չեք կարող, դրա համար եք վախեցնում, դրա համար եք ուժ կիրառում մարդկանց նկատմամբ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր