211652_close_icon

Միայն այստեղ հավաքվող մարդկանց քանակը չէ ցուցիչը հասարակական տրամադրության. էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1338 դիտում article-date 15:02 22-05-2022
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Համախմբման անդամ Էդգար Ղազարյանը Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ընդդիմության հանրահավաքի ժամանակ, խոսելով շրջանառվող այն կարծիքի մասին, որ պայքարը թուլանում է և շարժումը մարում, նշեց. «Այս շարժումն իր խնդիրը լուծում է: Օրեցօր գալիս են նոր մարդիկ, միգուցե կան մարդիկ երեք օր առաջ եկել են, հիմա չէ, բայց դրանից նրանց տրամադրությունները չի փոխվել, նրանք չեն դարձել պրոնիկոլական: Տարբեր հանգամանքներով չեն գալիս, քանի որ ֆիզիկապես ամեն օր գալը, գուցե, դժվար է:

Փաստ է, որ շարժումը թափ է հավաքում: Միայն այստեղ հավաքվող մարդկանց քանակը չէ ցուցիչը հասարակական տրամադրության, այստեղ հավաքվում են մարդիկ, որոնք դեսպաններն են մի քանի հազար մարդու, ովքեր ունեն այս իշխանության դեմ տեսակետներ»: Անդրադառնալով վերջին շրջանում կատարված ձերբակալություններին, ինչպես նաև բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին՝ Թդգար Ղազարյանը ևս մեկ անգամ նշեց, որ քաղաքական բաղադրիչ կա։ «Իրավունքի տարր փնտրելն անիմաստ է:

Մարդիկ ցուցաբերում են քաղաքական անհնազանդություն, արտահայտում են քաղաքական տեսակետներ և բռնաճնշման են ենթարկվում: Ու ոչ միայն նրանք, ովքեր կալանավորվում են, այլ նրանք, ովքեր բերման են ենթարկվում, ձերբակալվում են և այլն: Սա քաղաքական բռնաճնշման ձև է, որը կրում է զանգվածային բնույթ:

Չալաբյանի պարագայում նա զոհ է ապօրինության: ՀՀ սահմանադրությամբ մարդկանց գաղտնալսելն արգելվում է: Չեն բացահայտվել գաղտնի ձայնագրողը, տեսանյութի տարածողը և այդ անօրինական ճանապարհով ձեռք բերված նյութի վրա մի առաքինի մարդու վրա կալանք են կիրառել: Իսկ ստորագրահավաքով մարդիկ իրենց անհամաձայնությունն են հայտնում գործընթացին»,- նշեց Ղազարյանը:

Մանրամասն՝ կից տեսանյութում.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր