211652_close_icon
views-count892 դիտում article-date 23:25 28-05-2026

Թեև եղբայրները երկու ամիս բանտում անցկացրեցին, սակայն վերջապես դատախազությունն ընդունեց, որ նրանք որեևէ հանցանք չեն կատարել. Բաբայան

«Երկար ու ձիգ պայքարից հետո վերջապես Կարեն եւ Կարոշ Հովեյաններն արդարացվեցին հենց նախաքննությամ փուլում»,- գրում է փաստաբան Արսեն Բաբայանը՝ շարունակելով.

«Թեև եղբայրները երկու ամիս բանտում անցկացրեցին, սակայն վերջապես Շիրակի մարզի դատախազությունը ընդունեց առաջին օրվանից մեր պնդումը, որ նրանք որեևէ հանցանք չեն կատարել:

Հիշեցնեմ, որ գյումրեցի եղբայրներին ձերբակալել էին Գյումրու քաղաքապետի ձերբակալման օրը, քաղաքապետարանի բակից այն մեղադրանքով, թե վերջիններս մասնակցել են զանգվածային անկարգությունների եւ միջամտել են քրեական գործի քննությանը:

Այսպիսով հաստատվեց, որ Կարենն ու Կարուշը որևէ հանցանք չէին կատարել»:

Նմանատիպ նյութեր