211652_close_icon
views-count337 դիտում article-date 18:17 27-05-2026

Վախն ու ամոթը մի կողմ դրեք, Վանաձորը նորից արդյունաբերական քաղաք է դառնալու․ Մենուա Սողոմոնյան

Մեր մեծ Թումանյանը մեզ շատ բարիք, խելք, խրատ ու ժառանգություն թողեց, բայց այս ոչ բարով իշխանավորները միայն «շունն ու կատուն» սերտեցին։ Կատվի պես լավ խոստումներ տվեցին, բայց ժողովրդին հանեցին իրար դեմ ու իսկապես շուն ու կատու դարձրեցին մեզ։ Մեր պետությունն էլ դարձրեցին բերանը կապած պետություն։ Այս մասին Վանաձորում իր ելույթում ասաց Մենուա Սողոմոնյանը։

«Խեղճության ու անկարողության վերջը եկել է, որովհետև մեր երկիրը ղեկավարելու է գալիս մի ուժ, մի մարդ, ով ոչ միայն մեկընդմիշտ փակելու է 300 հազար ադրբեջանցիների բնակեցման հարցը, այլև մեր երկիրը դարձնելու է արդյունաբերական երկիր։

Մեր Վանաձորը դրա արժեքը գիտի, որովհետև արդյունաբերական քաղաք է եղել։ Մեր հանքերի հարստությունն այլևս հանքաքարի տեսքով, կոպեկներով չի վաճառվելու։ Այն վերամշակվելու է, որովհետև ունենալու ենք վերամշակող արդյունաբերություն։ Դրա շնորհիվ բարձրանալու են աշխատավարձերն ու թոշակները, և մեր կյանքն իսկապես լավանալու է։

Ժողովուրդ ջան, սա նաև ընտրություն է մարդու տեսակների մասին․․․ այս ընտրությունները ոչ միայն հայ լինելու կամ չլինելու մասին են, ոչ միայն քրիստոնյա լինելու կամ չլինելու մասին, այլ նաև մարդ լինելու կամ չլինելու մասին։ Մենք պետք է որոշենք, թե մեր երեխաները որ տեսակին պետք է նմանվեն։

Սիրելիներս, ընտրություններին մնացել է 10 օր։ Եկեք մեր հոգու մի անկյունում անկեղծորեն հարց տանք ինքներս մեզ՝ բավարար չափով աշխատե՞լ ենք։ Եթե այդ հարցը տանք մեզ, այս 10 օրը անդադար աշխատելու ենք։

Գուցե մի քիչ վախ կա, կոմպլեքս կա, ամոթ կա։ Եկեք այդ ամենը մեր վրայից հանենք, ուժեղացած դուրս գանք ու այս 10 օրը աշխատենք՝ մեր հարևաններին, բարեկամներին, ծանոթներին ու անծանոթներին բերենք ընտրատեղամաս, բացենք փոփոխության դուռը և հիշենք, թե որն է փոփոխության համարը»,- նշել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր