Մի կողմ դրեք ձեր հեռախոսները և հանգստացեք. մենք այստեղ ենք, ամեն ինչ լավ է լինելու. Միհրան Հարությունյանը Շուշիից դիմում է հայ ժողովրդին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը տեսաուղերձով դիմել է հայրենակիցներին և կոչ արել դադարեցնել խուճապային տրամադրություններ տարածել.
«Ուզում եմ հայտնել ձեզ, որ այս պահին մենք Շուշիում ենք:
Պետք չէ խուճապային տրամադրություններ տարածել, սուգ կապել: Ասեմ, որ դրա անհրաժեշտությունը չկա. Մի կողմ դրեք ձեր հեռախոսները և հանգստացե՛ք: Ովքեր լքել են մարտի դաշտը, նրանք են սգի մեջ, իսկ ովքեր մնացել են՝ կմնան մինչև վերջ:
Խնդրում եմ, վերջ տղեք այս քաոսին և մի վատնեք ձեր ժամանակը: Մենք այստեղ ենք, ամեն ինչ լավ է լինելու:
Ովքեր լքել են մեզ, եկեք մեզ մոտ, մեզ հետ կանգնեք, ավտոմատ վերցրեք, կռվեք, ոչ թե քննարկեք ադրբեջանական լրատվամիջոցների նորությունները:
Վերջապես՝ անջատե՛ք ձեր հեռախոսները»: