Հայրենիքի գողը հեռանում է․ գալիս է հայրենիքի զավակը․ Էդգար Ղազարյան
Հիմա եկել է հայրենիքի գողին հայրենիքի զավակով փոխարինելու ժամանակը։ Հայրենիքի գողը հեռանում է՝ իր հետ տանելով ավերածություններ, երեք պատերազմներ, կորուստներ ու ողբերգություններ։ Գալիս է հայրենիքի զավակը՝ բերելու 300 հազար աշխատատեղ, 20 հազար մատչելի բնակարան, զրո տոկոս հարկ փոքր բիզնեսին, 150 հազար դրամ՝ ծայրահեղ աղքատներին, 1 մլրդ դոլար՝ զբոսաշրջության ոլորտին։ Հեռանում է խաղաղությունը մսխած և երեք պատերազմներ բերած չարագործը, գալիս է իրական խաղաղություն բերող բարեգործը։ Մենք այսօր կանգնած ենք Փաշինյան-Ալիև-Էրդողան եռագլուխ հրեշի և ազգային բարերարի ընտրության առջև։ Այս մասին Վանաձոր քաղաքում հրավիրած հանրահավաքում իր ելույթում նշել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Էդգար Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Մանրամասները՝ տեսանյութում