211652_close_icon
views-count424 դիտում article-date 11:24 22-05-2026

Քաղաքական հալածանքը հո պոզով-պոչով չէ՞

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Թևանյան Անդրանիկին մեղադրում են 2024 թվականին ենթադրաբար կատարված ենթադրյալ հանցագործության համար:

Իսկ ի՞նչ կլիներ, եթե Թևանյան Անդրանիկը համապետական ընտրություններին չմասնակցեր, հետևաբար` օրվա իշխանությունների համար վտանգ չներկայացներ: Ողջամիտ կասկած ունեմ, որ շուրջ 2 տարի առաջ ենթադրաբար կատարված ենթադրյալ հանցագործությունն այդպես էլ չէր «բացահայտվի»:

Բացի դրանից` անհասկանալի է, չէ՞, որ նման մասշտաբի ենթադրաբար կատարված ենթադրյալ հանցագործության վերաբերյալ իրավապահները շուրջ 2 տարի լռում էին: Ընդ որում, գիտեին, սակայն լռում էին: «Բացահայտել են» միայն Փաշինյան Նիկոլի «անոնսից» հետո: Անկեղծ` չեմ հավատում:

Ի՞նչ է ստացվում: Փաստորեն, հայրենի իրավապահներն աշխատում են, բացահայտում են ենթադրաբար կատարված ենթադրյալ հանցագործությունները, սակայն դրանց ընթացք են տալիս միայն քաղաքական իշխանության կողմից ստացված «добро»-ից հետո՞:

Բա քաղաքական հալածանքը հո պոզով և պոչով չէ՞:

Նմանատիպ նյութեր