211652_close_icon
views-count2092 դիտում article-date 23:25 21-05-2026

«Բոլորին դեմ եմ»-ի անդամը ստիպված եղավ փոքրացնել Փաշինյանի նկարով պաստառը

Քանի որ գրեթե բոլոր կուսակցություններն իրենց A4 չափսի պաստառների համար տրամադրված վայրերում փակցնում էին A3 կամ A2 չափի պաստառներ, «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Արամ Քոչարյան-ը անցկացրեց A4 ձևաչափի լայնածավալ դասընթաց։

«Ցավոք սրտի, A4-ի դասընթացները նորմալ չաշխատեցին, հիմա եկել ենք այստեղ, որ անենք A4-ի վերջնական ու համապարփակ դասընթաց։ Հուսով ենք, որ բոլոր քաղաքական ուժերը կհասկանան A4-ի չափը և թե ինչու է պետք հենց A4 կպցնել»,- ասաց Արամ Քոչարյանը։

Նա «Բոլորին դեմ եմ»-ի խորհրդանիշ Սպայդերմենների հետ Վաղարշյան 15 շենքի պատին ամրացված վահանակին փակցրեց բոլոր ուժերի պաստառները՝ A4 չափով։ Նիկոլ Փաշինյան-ինը ամենամեծն էր։

«Նիկոլ Փաշինյանի պաստառն ինձ հասավ, բայց ոչինչ, բոլորինը պետք է նույն խաղի կանոններով լինի»,- ասաց Քոչարյանը և նրա պաստառը դարձրեց A4-ի չափսի։

«Բոլորին դեմ եմ»-ի անդամը նշեց, որ բոլոր կուսակցություններին ցույց են տալիս, որ եթե խաղի կանոնները պահեին և իրենց պատկերացրած գլուխների չափով պաստառներ չփակցնեին, բոլորն էլ կտեղավորվեին վահանակների վրա։

Նմանատիպ նյութեր