211652_close_icon
views-count1141 դիտում article-date 16:20 26-06-2023

Եռաբլուրի հրամանատարությունը պահանջել է հայրիկիս շիրմաքարը փոքրացնել կամ արտաշիրիմում անել. զոհվածի դուստր․ NEWS.am

Նախորդ տարվա սեպտեմբերին Ջերմուկում զոհված Մանվել Խաչատրյանի շիրմաքարը «Եռաբլուրի» հրամանատարությունը պահանջել է կամ փոքրացնել, կամ արտաշիրիմում անել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Մանվել Խաչատրյանի դուստրը՝ Ռուզաննա Խաչատրյանը:

«Իրենց չակերտավոր ստանդարտներից մեծ է շիրմաքարը, բայց հայրիկս հուղակավորվելուց հետո մինչև հունիսի 11-ը չի ունեցել շիրմաքար, մենք էլ մեր ֆինանսական միջոցներով բերել և տեղադրել ենք: Գոնե համաձայնության գանք, որ «տունբան» հանվի, բայց նկարին, քարին ձեռք չտանք, չվնասենք, քանի որ հետևում հասակով նկար կա ու չափսը 1.65 է։ Իրենց ասելով, իրենց ստանդարտները 1.60 է։ Հիմա մենք, եթե քարը կտրենք, սարքենք 1.60, պապայի նկարը վնասվում է, ու քանի որ պապայիս վիրավորումը եղել է ոտքերից, մենք ուզում ենք, որ նա մեր հիշողություններում գոնե միշտ կանգնած լինի: Եթե չհամաձայնեն մեր տարբերակին, ստիպված հայրիկիս արտաշիրիմում պետք է անենք և տեղափոխենք», - պատմեց Ռուզաննան։

Զոհվածի դուստրը պատմեց, որ այժմ դիմել են Պաշտպանության նախարարություն, սակայն դեռ պատասխան չեն ստացել, իսկ «Եռաբլուրի» հրամանատարությունը չի սպասելու նախարարության պատասխանին:

«Մեզ երբևէ սրանդարտների մասին չեն տեղեկացրել: Մենք չենք էլ իմացել այդ մասին: Պապայի շիրմաքարը մեծ է նրա հաշվին, որ բանվորները բազալտ են ավելացրել, քանի որ քարքարոտ է եղել, որպեսզի քարը չվնասվի, բազալտի ու սև «տունբայի» հաշվին այն չափերով մեծ է ստացվել»,- պատմեց Ռուզաննա Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր