211652_close_icon
views-count316 դիտում article-date 23:56 20-05-2026

Բրիտանական ռադիոկայանը սխալմամբ հայտնել է Չարլզ III-ի կյանքից հեռանալու մասին

Բրիտանական ռադիոկայանը սխալմամբ հայտնել է Չարլզ III-ի կյանքից հեռանալու մասինԻրադարձային

Բրիտանական Radio Caroline ռադիոկայանը սխալմամբ եթեր է հեռարձակել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մահվան մասին լուրը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Independent թերթin։

Նշվում է, որ իրականությանը չհամապատասխանող լուրի հրապարակումից հետո ռադիոկայանը 15 րոպեով դադարեցրել է հեռարձակումը։ Այնուհետև եթեր են վերադարձել հաղորդավարները, ովքեր ներողություն են խնդրել սխալի համար։

Նրանց խոսքով՝ հայտարարությունը հնչել է համակարգչային սխալի պատճառով. ռադիոյում առկա է միապետի մահվան դեպքի համար նախապես ձայնագրված ծրագիր, որը եթեր է հեռարձակվել պատահականության սկզբունքով։

Radio Caroline-ի ղեկավար Փիթեր Մուրը սոցիալական ցանցերում այս սխալի համար ներողություն է խնդրել Չարլզ III-ից և բոլոր ունկնդիրներից։

Հիշեցնենք, որ Չարլզ III-ը գահ է բարձրացել 2022 թվականի սեպտեմբերի 8-ին՝ երկրի պատմության մեջ ամենաերկարը՝ 70 տարի և 7 ամիս կառավարած Եղիսաբեթ II թագուհու մահից հետո։ Միապետի թագադրման արարողությունը տեղի է ունեցել 2023 թվականի մայիսի 6-ին Լոնդոնի Վեստմինստերյան աբբայությունում։

Նմանատիպ նյութեր