Չարլզ III-ը հնարավոր է՝ թագադրվի 2023 թվականի հունիսի 3-ին
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավոր Չարլզ Երրորդը, հնարավոր է՝ թագադրվի 2023 թ. հունիսի 3-ին Վեսթմինսթերյան աբբայությունում կայանալիք արարողության ժամանակ:
Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտոնյաներին:
Ըստ կայքի՝ Բուքինգեմյան պալատը հրաժարվել է որևիցե մեկնաբանություն անել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին 96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Սեպտեմբերի 10-ին գահաժառանգության խորհուրդը Չարլզ Երրորդին պաշտոնապես հռչակել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ:
Եղիսաբեթ Երկրորդը թագավորել է 70 տարի։