Սպերցյանն ավելի ուժեղ է Մխիթարյանից․ Բուբնովը նշել է Հայաստանի հավաքականի առաջատարի համար իդեալական առաջնությունը
Ֆուտբոլային փորձագետ Ալեքսանդր Բուբնովը խոսել է այն մասին, թե եվրոպական որ առաջնությունները կարող են լավագույնս համապատասխանել «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։
«Նա ստեղծված է Իսպանիայի համար։ Անգլիայում նրա համար նույնիսկ ծանր կլինի։ Հնարավոր է՝ Գերմանիայում ավելի հեշտ լինի, բայց այնտեղ թիմերը բաց ֆուտբոլ են խաղում։
Եթե ելնենք առաջնությունում պայքարի, ֆիզիկական մենամարտերի ու պրեսինգի մակարդակից, ինձ թվում է՝ Իտալիայի առաջնությունն ավելի մեղմ է:
Այստեղ համեմատելու բան կա։ Ունենք երկու ականավոր հայ ֆուտբոլիստ՝ Մխիթարյանն ու Սպերցյանը։ Մխիթարյանն այժմ խաղում է և վատ հանդես չի գալիս։ Նա մտածում է՝ երկարաձգե՞լ պայմանագիրը Իտալիայի չեմպիոն «Ինտերի» հետ, թե՞ ոչ։
Իմ կարծիքով՝ Սպերցյանն ավելի ուժեղ է Մխիթարյանից։ Եթե մենք նրան «Ինտեր» ենք տեղափոխում, ստացվում է, որ նրան կարելի է տանել իտալական ցանկացած թոփ ակումբ»,- Բուբնովի խոսքերն է մեջբերում «Коммент.Шоу» յութուբյան ալիքը։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
Հայ ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Transfermarkt պորտալի համաձայն՝ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։
Armsport