211652_close_icon
views-count214 դիտում article-date 21:52 19-05-2026

«Արսենալը» շատ մոտ է չեմպիոնությանը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի նախավերջին՝ 37-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է «Բարնլիին»։

​Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակել է 82 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:

Մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ լոնդոնյան ակումբի առավելությունը «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 5 միավոր է, սակայն մանչեսթերցիները մեկ խաղ պակաս են անցկացրել։

​Ինչ վերաբերում է «Բարնլիին», ապա թիմը 21 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը և արդեն պաշտոնապես հրաժեշտ է տվել Պրեմիեր լիգային։

Նմանատիպ նյութեր