211652_close_icon
views-count400 դիտում article-date 18:56 14-04-2026

Իմ քաշային կարգում կան 6-7 բարձրակարգ ըմբիշներ, որոնք լրջորեն հավակնում են չեմպիոնությանը․ Ամոյան

Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը վճռական է տրամադրված ապրիլի 20-26-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք ըմբշամարտի եվրոպայի առաջնությանը։

77 կգ քաշային կարգում Ամոյանը մրցավայր է մեկնում որպես գործող չեմպիոն՝ նպատակ ունենալով նվաճելու մայրցամաքի առաջնության իր 5-րդ ոսկե մեդալը:

27-ամյա ըմբիշը նշել է, որ հերթական տիտղոսի նվաճումը բարդ փորձություն է լինելու, քանի որ գործող չեմպիոնի կարգավիճակն էլ ավելի է մեծացնում պատասխանատվությունը։

«Երբ որպես առաջատար ես գնում մրցաշարի, մրցակիցներդ քո դեմ կրկնակի մոտիվացված և ավելի լավ պատրաստված են գալիս։ Այդ իսկ պատճառով պայքարը բարդանում է։ Իմ քաշային կարգում կան 6-7 բարձրակարգ ըմբիշներ, որոնք լրջորեն հավակնում են չեմպիոնությանը։ Ամեն ինչ կախված կլինի տվյալ օրվանից՝ ով իրեն ավելի լավ կզգա և ճիշտ կդրսևորի իր մարզավիճակը, նա էլ կհաղթի»,- նշել է Ամոյանը՝ ավելացնելով, որ անելու է առավելագույնը 5-րդ ոսկին Հայաստան բերելու համար։

Նմանատիպ նյութեր