211652_close_icon
views-count403 դիտում article-date 20:07 19-05-2026

Էդուարդ Սպերցյանը խոսել է առողջական խնդիրների մասին

«Կրասնոդարի» ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում անկեղծացել է մեջքի հատվածում ունեցած առողջական խնդիրների մասին։

ՌՊԼ-ի 30-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Օրենբուրգի» նկատմամբ: Զուգահեռաբար ընթացող խաղում «Զենիթը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով պարտության մատնեց «Ռոստովին»։ Այսպիսով, «Կրասնոդարը» 66 միավորով զբաղեցրեց Ռուսաստանի առաջնության երկրորդ հորիզոնականը, իսկ տիտղոսը 68 միավորով նվաճեց «Զենիթը»:

Խոսելով իր ֆիզիկական վիճակի մասին՝ Սպերցյանը հաստատել է գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևի այն խոսքերը, թե վերջինս «Օրենբուրգի» հետ խաղից առաջ գրեթե չի մարզվել:

— Մուրադ Մուսաևը նշել էր, որ Դուք գրեթե չեք մարզվել «Օրենբուրգի» հետ հանդիպումից առաջ։ Պատճառը մեջքի խնդիրնե՞րն էին։

— Այո։ «Դինամոյի» հետ հանդիպումից մեկ օր առաջ գոտկատեղիս հատվածում խնդիրներ զգացի։ Այդ խաղը մի կերպ անցկացրի, իսկ «Օրենբուրգի» դեմ խաղից առաջ ինձ մի փոքր դադար տվեցին, որպեսզի ցավը մեղմանա։

— Կա՞ ռիսկ, որ դրա պատճառով կարող եք բաց թողնել «Սպարտակի» դեմ Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակիչը։

— Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի, — ասել է Սպերցյանը:

Աղբյուրը՝ Armsport.am

Նմանատիպ նյութեր