Չարենցավանում անցկացվում է «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Չարենցավանում մեկնարկել է «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային երկօրյա մրցաշարը։ «Արա Մանուկյանի անվան ՄՊՄԴ» ՀՈԱԿ-ում 2 օր շարունակ ձյուդոյի մրցաշարում իրենց ուժերը կչափեն շուրջ 550 մարզիկ՝ ՀՀ-ից, ՌԴ-ից և Վրաստանից։
Արդեն ավանդական դարձած միջազգային մրցաշարը կազմակերպվում է 4-րդ անգամ՝ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի, Կոտայքի մարզի ձյուդոյի ֆեդերացիայի և Չարենցավանի մարզադպրոցի նախաձեռնությամբ։
Մրցումներն անցկացվում են 4 տարիքային խմբերով՝ 35 քաշային կարգով։
Ձյուդոյի միջազգային մրցաշարի կազմակերպիչները վստահ են, որ այս մրցաշարը լավ հնարավորություն է շարունակելու Արարատ Նազարբեկյանի կիսատ թողած գործը և խթանելու մարզիկների նոր նվաճումների ձեռքբերումը։
Ձյուդոյի միջազգային մրցաշարի ընթացքում մրցանակային տեղ զբաղեցրած մարզիկները կպարգևատրվեն հավաստագրերով, մեդալներով ու դրամական պարգևներով։
Հիշեցնենք, որ կյանքից վաղաժամ հեռացած Արարատ Նազարբեկյանը ձյուդո մարզաձևի զարգացման գործում մեծ ավանդ է ունեցել։ Նրա օրոք Չարենցավանի ձյուդոյի հավաքականը գրանցել է մեծ հաջողություններ։