Չարենցավանում անցկացվում է Արարատ Նազարբեկյանի անվան «Չարենցավանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկվանից 500 մարզիկ, ՀՀ-ից, ՌԴ-ից և Վաստանից մրցում են «Չարենցավանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարում։
Չարենցավանի «Արա Մանուկյանի անվան ՄՊՄԴ» մարզադպրոցում արդեն 2 օր է ընթանում է Արարատ Նազարբեկյանի անվան <<Չարենցավանի գավաթ>> ձյուդոյի միջազգային մրցաշարը։
Մայիսի 11-12-ն ընթացող մրցաշարն անցկացվում է Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի և Կոտայքի մազի ձյուդոյի ֆեդերացիայի նախաձեռնությամբ:
«Չարենցավանի գավաթ»-ի նպատակն է խթանել Հանրապետությունում ձյուդո մարզաձևի հետագա զարգացումն ու մասսայականությունը:
Մրցումներն անցկացվում են ձյուդո մարզաձևի միջազգային կանոններին համաձայն՝ 4 տարիքային խմբով և 36 քաշային կարգով:
Արարատ Նազարբեկյանը, ում անունն է կրում այս մրցաշարը մեծ ավանդ ունի Չարենցավանում ձյուդո մարզաձևի հիմնադրման ու զարգացման գործում:
Կյանքից վաղաժամ հեռացած Ա․ Նազարբեկյանը մարզել և դաստիարակել է բազմաթիվ սերունդների:
Այսօր կամփոփվեն մրցաշարի արդյունքները:
Մրցանակային տեղ զբաղեցրած մարզիկները կպարգևատրվեն համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով, դրամական պարգևներով և նվերներով:
Թիմային հաշվարկով մրցանակային տեղ զբաղեցրած թիմերը նույնպես պարգևատրվելու են դրամական պարգևներով ու նվերներով:
Արդեն 2-րդ անգամ անցկացկվող մրցաշարի մրցանակային ֆոնդը շուրջ 2 միլիոն դրամ է: