211652_close_icon
views-count1882 դիտում article-date 15:53 16-05-2026

Եթե Փաշինյանի կառավարությունը 8 տարվա ընթացքում փոփոխություն չի բերել, ապա 5 տարում էլ չի բերելու. Նարեկ Կարապետյան

Եթե Փաշինյանի կառավարությունը 8 տարվա ընթացքում փոփոխություն չի բերել, ապա նոր 5 տարում էլ չի բերի: Այս մասին Կենտրոն ՀԸ-ը տված հարցազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Տեսականորեն մենք պետք է չընդունենք չհաղթելը, եթե այս պայքարի մեջ մենք այդպիսի տեսություններ ընդունեինք, առաջին օրվանից այդ տեսությունների մեջ չէինք մտնի: Այս պայքարը պայքար չէ ինչ-որ մեկին հաղթելու, պայքար է ընդհանուր Հայաստանի ռազմավարական զարգացումը ապահովելու, ծնկից բարձրանալու, Հայաստանի ազգային միատարրությունը պահպանելու, իրապես զարգացող տնտեսություն ստեղծելու, ոչ թե փոքր ասֆալտապատումով ժողովրդի աչքերին թոզ փչելու: Ասֆալտապատումը մեր երազանքների պիկը պետք է չլինի, մեր գործի հիմնական նպատակն է, որ մարդիկ իրենց գրպանի վրա զգան՝ երկրում բան է փոխվել, և աշխատանք ունենան»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նմանատիպ նյութեր