Մեկ տարվա ընթացքում ես ձեռք բերեցի նույնքան փորձ, որքան հինգ տարվա ընթացքում էի ձեռք բերել. Կլոպ
Դորտմունդի «Բորուսիայի» և «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հստակեցրել է, որ մոտ ապագայում մարզչական աշխատանքին վերադառնալու ծրագրեր չունի։
«Ես հասկանում եմ, որ ունակ եմ մարզել ֆուտբոլային թիմ, բայց դա չի նշանակում, որ ես պետք է դա անեմ ամբողջ կյանքում։ Ես ուզում էի փորձել ինչ-որ նոր բան։
«Ռեդ Բուլը» ինձ հնարավորություն տվեց գտնելու համապատասխան դեր, որը մենք միասին քայլ առ քայլ զարգացրինք։ Հիմա ես լիովին հարմարավետ եմ զգում. երջանիկ եմ այնտեղ, որտեղ գտնվում եմ։ Ես ցանկություն չունեմ լինել որևէ այլ տեղ։ Ես հանդիպել եմ շատ մարդկանց հետ, որոնց նախկինում չէի ճանաչում, մասնակցել եմ բազմաթիվ գործնական հանդիպումների և նույնիսկ սովորել եմ որոշ նոր բառեր, որոնց նախկինում չէի հանդիպել։
Դա իսկապես լավ ժամանակահատված էր։ Մեկ տարվա ընթացքում ես ձեռք բերեցի նույնքան փորձ, որքան հինգ տարվա ընթացքում էի ձեռք բերել», – Կլոպի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
Հիշեցնենք, որ Կլոպը ներկայումս զբաղեցնում է «Ռեդ Բուլ» համակարգի ֆուտբոլային գործառնությունների ղեկավարի պաշտոնը։