211652_close_icon
views-count1900 դիտում article-date 17:24 14-05-2026

Գյումրիի 102-րդ ռшզմաբազան պիտի գործի ՀՀ օրենքներին համապատասխան, ՀՀ իրավազորության ներքո. Նիկոլ Փաշինյան

Գյումրիի 102-րդ ռազմաբազան պիտի գործի ՀՀ օրենքներին համապատասխան, ՀՀ իրավազորության ներքո: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին քարոզարշավի ընթացքում ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք մտավախություններ կան, որ Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին պաշտպանելու անվան տակ 102 ռազմաբազայի ինչ-որ գործողություններ ունենալ։

«Ո՛չ, մտավախություն չկա, որովհետև անկախ նրանից թե ինչ օրենքներ են գործում Ռուսաստանում, 102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում և Հայաստանի իրավազորության ներքո, չի կարող լինել մտավախություն»,- նշել է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր