Լեւանդովսկին մոտ է «Բարսելոնայից» հեռանալուն
Լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին մոտ է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայից» հեռանալուն, քանի որ նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններում առաջընթաց չկա, հաղորդում է x.com/FabrizioRomano-ն։
37-ամյա ֆուտբոլիստն ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Նրան ֆինանսապես գրավիչ առաջարկներ ունեն սաուդյան եւ ամերիկյան ակումբներ։ Մի քանի իտալական եւ պորտուգալական ակումբներ եւս ցանկանում են ձեռք բերել Լեւանդովսկուն։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Լեւանդովսկին մասնակցել է 28 հանդիպման, խփել է 13 գոլ։