Դանի Ալվեշը մոտ է «Բարսելոնա»-ից հեռանալուն
«Բարսելոնա»-ի պաշտպան Դանիել Ալվեշը նշել է, որ պատրաստ է կատալոնյան ակումբից հեռանալուն:
««Բարսելոնա»-ի հետ իմ պայամանգրի ժամկետը լրանալուն մնացել են հաշված ամիսներ: Եթե մենք չենք կարողանում նոր պայամանգրի շուրջ համաձայնության գալ, ապա ոչինչ չես անի»,-ասել է Ալվեշը:
Հավելենք, որ Դանիել Ալվեշի պայմանագիրը կատալոնյան ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամռանը: