211652_close_icon
views-count1696 դիտում article-date 13:52 12-05-2026

Փաշինյանը բացատրեց՝ ինչ էին նշանակում Միրզոյանի՝ «թուրքերը բացում են» խոսքերը

Այսօր ԱԳ նախարար Միրզոյանը, չնկատելով, որ Փաշինյանի վրա միկրոֆոն կա, ինչ որ թեմայի շուրջ շշնջում է նրա ականջին, կցկտուր լսվում է ԱԳՆ խոսնակի մակարդակով մեկնաբանություն հրապարակելու մասին:

Ավելի ուշ Փաշինյանը բացատրել է՝ ինչ էին նշանակում Միրզոյանի՝ «թուրքերը բացում են» խոսքերը:

Փաշինյանի խոսքով՝ նախկինում Թուրքիայի օրենսդրությունը թույլ չէր տալիս Հայաստանը նշել որպես առաքման երկիր, այսինքն՝ Թուրքիայից Հայաստան արտահանվող ապրանքը, ըստ նրա, տանում էին, ձևակերպում երրորդ երկրում, որից հետո ապրանքը Հայաստան էր տեղափոխվում։ Հիմա Թուրքիայի օրենսդրության մեջ համապատասխան կարգավորում է ավելացվում, և Հայաստանն ավելանում է առաքման երկրների ցանկում։

 

Նմանատիպ նյութեր