211652_close_icon
views-count3867 դիտում article-date 13:14 02-11-2018

Դավիթ Անանյանը հայտարարեց, որ այսօր ստվերի դեմ պայքարում են միկրո մակարդակում, բայց բացատրեց, թե այսուհետ ինչպես են բռնելու ստվերը. aravot.am

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2019-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատգամավորները հետաքրքրվել էին, թե հեղափոխությունից հետո ստվերը որքանո՞վ է կրճատվել, ի՞նչ են արել այդ առումով: Ինչպես հայտնում է [url=https://www.aravot.am/2018/11/02/990900/?fbclid=IwAR2-MlzMMvr_eTM7EYePbFwDe6v2jyHEfFz4QxEDITrF_04Te8L5LlYbT3I]aravot.am[/url]-ը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանեց, որ բավականին խորքային աշխատանք են կատարել. «Այն հաշվարկելի չէ, որովհետեւ մենք ստվերի դեմ պայքար իրականացնում ենք միկրո մակարդակում: Մենք մեր վերլուծական աշխատանքներն անում ենք կոնկրետ հարկ վճարողի վարքագծին գնահատականներ տալով: Դա լա՞վ է՝ ոչ, որովհետեւ չունենք այն համակարգը, որն ուզում ենք այսօր մեր մոտ կայացնենք»: Նա ասաց, որ նոր համակարգով ստվերի գնահատականը տալու են՝ ըստ գործունեության ոլորտների ու այդ գնահատականը տալուց հետո այն ոլորտը, որը հարկունակ է, պետք է միջին վիճակագրական հարկ վճարողի պրոֆիլ ձեւավորեն»։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2018/11/02/990900/?fbclid=IwAR2-MlzMMvr_eTM7EYePbFwDe6v2jyHEfFz4QxEDITrF_04Te8L5LlYbT3I]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր