211652_close_icon
views-count535 դիտում article-date 22:55 11-05-2026

Լիոնել Մեսսին արձագանքել է «Բարսելոնայի» չեմպիոնությանը

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող, «Բարսելոնայի» նախկին ավագ Լիոնել Մեսսին սոցիալական ցանցերում շնորհավորել է կատալոնական ակումբին՝ Իսպանիայի 2025/2026թթ․ առաջնությունում հաղթելու կապակցությամբ։

«Չեմպիոննե՛ր: Կեցցե՛ «Բարսելոնան»»,- գրել է արգենտինացի ֆուտբոլիստն իր էջում:

«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը «Բարսելոնայի» կազմում խաղացել է 2003-ից 2021 թվականներին: Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 778 հանդիպում՝ դառնալով 672 գոլի և 303 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Կատալոնական ակումբի հետ արգենտինացին նվաճել է 35 տիտղոս, այդ թվում՝ 10 անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն և 4 անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Մեսսիի հեռանալուց հետո թիմն Իսպանիայի չեմպիոն է հռչակվել արդեն երեք անգամ՝ 2022/2023, 2024/2025 և 2025/2026 մրցաշրջաններում։

 

Նմանատիպ նյութեր