Թրամփը «շատ հիասթափված է» քրդերից՝ Իրանի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է քրդական կազմավորումներին՝ նրանց մեղադրելով Իրանի ներսում բողոքողներին զինելու ծրագրերը տապալելու մեջ։
Ելույթ ունենալով Օվալաձև աշխատասենյակում լրագրողների առջև՝ Թրամփը հայտարարել է, որ «շատ հիասթափված է քրդերից», երբ խոսքը վերաբերել է «իրանցի ժողովրդին աջակցելու» ջանքերին։
«Նրանք [իրանցիները] ուզում են փողոց դուրս գալ։ Բայց նրանք զենք չունեն։ Նրանք հրացաններ չունեն։ Մենք կարծում էինք, որ քրդերը նրանց կփոխանցեն մեր զենքը, բայց քրդերը մեզ հուսախաբ արեցին»,- ասել է Թրամփը։
Մարտին CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Կենտրոնական հետախուզական վարչությունը աշխատանքներ է տանում քրդական ուժերին զինելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով Իրանում ժողովրդական ապստամբություն հրահրել։
Թրամփը պնդում է, որ նախապես կանխատեսել էր այդ նախաձեռնության ձախողումը. «Ի դեպ, ես ասել էի, որ դա չի հաջողվի. պարզապես պարտավոր եմ դա ընդգծել։ Ես համաձայն չէի նրանց [վարչակազմի/ԿՀՎ-ի] արածի հետ։ Նրանք փոխանցեցին զենքը, իսկ ես ասացի, որ այն երբեք տեղ չի հասնի։ Եվ ես իրավացի դուրս եկա»։
«Մենք զենքի խմբաքանակ ուղարկեցինք զինամթերքով, որը պետք է հասցվեր [Իրան], բայց նրանք [քրդերը] այն իրենց պահեցին»,- հավելել է նախագահը։